«ՎՊ բացահայտումների մեջ վարչապետին թիրախ դարձնելը պատվիրած համերգ է»
26/06/2013 14:14

«ՎՊ բացահայտումների մեջ վարչապետին թիրախ դարձնելը պատվիրած համերգ է»

«Վերահսկիչ պալատի բացահայտումների մեջ ՀՀ վարչապետին թիրախ դարձնելը ես ընկալում եմ որպես պատվիրված համերգ։ Այդ բացահայտումները վերաբերում են ողջ իշխանական համակարգին։ Այն պատվիրել է այլընտրանքային ընդդիմությունը, որ խոսվի ոչ թե լուրջ խնդիրների, այլ օֆշորի մասին։ Իսկ դրա նպատակն է հասնել նրան, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը գա իշխանության»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։

Ա. Սադոյանի խոսքով` ՀԱԿ-ն այսօր խորհրդարանում քննադատում է այն երևույթներն, ինչ ՀՀՇ-ն` իր իշխանության տարիներին, երբ սկսվել է օֆշորային թալանը:

«Ընդդիմությունը շատ թույլ է, և որևիցե սպասում նրանցից չկա։ Իշխանությունները կարողացան երեք ընտրություններն էլ հասցնել իրենց տրամաբանական ավարտին: Պետք է ստեղծվի վիրտուալ քաղաքական ուժ, որը տիրապետում է հեռահաղորդակցական հնարավորությունների և կարող է լուրջ այլընտրանք լինել իշխանության համար»,-ասաց նա։

 

«ՎՊ բացահայտումների մեջ վարչապետին թիրախ դարձնելը պատվիրած համերգ է»