.jpg)
Ազարենկոն հեռացավ «Ուիմբլդոնից»
Աշխարհի 2-րդ ռակետ Վիկտորյա Ազարենկոն չի շարունակի պայքարը թենիսի հեղինակավոր` «Ուիմբլդոնի» մրցաշարում: 2-րդ շրջանի իտալուհի Ֆլավիա Պանետտայի հետ մրցավեճից առաջ բելոռուս թենիսիստուհին որոշում է կայացրել հրաժարվել ելույթից, քանի որ նրան խանգարել է ծնկի վնասվածքը:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» մրցաշարի առաջին շրջանում Ազարենկոն առանց դժվարության պարտության էր մատնել Մարիա Ժոաու Կելերին, սակայն հենց այդ չարաբաստիկ հանդիպման ժամանակ էլ անհաջող վայր էր ընկել` ստանալով վերոնշյալ վնասվածքը: