ԵԽ-ն պահանջում է բարելավել փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարը
26/06/2013 20:44

ԵԽ-ն պահանջում է բարելավել փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարը

Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ (ՓԼ/ԱՖ) պայքարի ՄԱՆԻՎԱԼ մարմինը եվրոպական պետությունների կառավարություններին կոչ է անում բարելավել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների իրագործումը:

Այսօր հրապարակված իր տարեկան զեկույցում ՄԱՆԻՎԱԼ-ը նշում է, որ իր կողմից գնահատվող երկրները բարելավել են իրենց տեխնիկական կարողությունները, օրենքների և կանոնակարգերի բարեփոխման առումով, ՓԼ/ԱՖ կանխման համար:

ՄԱՆԻՎԱԼ-ի ղեկավար Անտոն Բարտոլոն ասել է, որ անցած շաբաթ կայացած G8-ի գագաթաժողովում ֆորումի ղեկավարները հրապարակեցին փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարի 8 սկզբունքներ: «Բոլոր եվրոպական երկրները պետք է հետևեն այդ սկզբունքներին: Եվրոպայի համար, որ փորձում է դուրս գալ գլոբալ ֆինանսական ճգնաժամից, կարևոր է, քան երբևէ, որ ֆինանսական ինստիտուտները չընդունեն այն հաճախորդներին և փոխանցումները, մինչև չճշտեն ում և ինչ միջոցների հետ գործ ունեն»,- ասել է Բարտոլոն: 

ԵԽ-ն պահանջում է բարելավել փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարը