.jpg)
Ֆրանսիան 1-ին անգամ վերջին 50 տարվա մեջ ստիպված է կրճատել բյուջեն
Ֆրանսիան վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ ստիպված է կրճատել հաջորդ տարվա բյուջեն, որպեսզի իրականացնի դեֆիցիտի նվազեցման ԵՄ պահանջը:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Այրոյի խոսքով՝ առաջին անգամ է, որ կառավարությունը նման առաջարկով պետք է հանդես գա խորհրդարանում:
Ֆրանսիայի բյուջեն նախատեսվում է կրճատել 1.5 միլիարդ եվրոյով: Կառավարության կողմից հաջորդ տարվա համար կծախսվի մոտ 400 միլիարդ եվրո:
Ֆրանսիան շարունակաբար ավելացրել է իր բյուջետային ծախսերը՝ սկսած 1958թ.-ից՝ 5-րդ Հանրապետության սկզբից ի վեր:
Նշենք, որ Ֆրանսիան գտնվում է Գերմանիայի, ԵՄ-ի և Միջազգային արժութային հիմնադրամի ճնշման տակ, որոնք պահանջում են Ֆրանսիայից բարեփոխել իր տնտեսությունը և երկրի դեֆիցիտը նվազեցնել ԵՄ կանոնների համապատասխան:
Կառավարությունը նպատակադրվել դեֆիցիտը հասցնել մինչև 3.7 %-ի: Սակայն Ֆրանսիայի կառավարության ֆինանսական հանձնաժողովը կարծես սառը ջուր լցրեց այս ծրագրերի վրա, ասելով, որ իրական դեֆիցիտը կարող է հասնել 4 %-ի, քանի որ տնտեսությունը դեռևս գտնվում է անկման մեջ: Հաղորդում է Le Figaro-ն: