Հայաստանն ունի հողմային և գեոթերմալ էներգիայի հսկայական պաշար
26/06/2013 17:30

Հայաստանն ունի հողմային և գեոթերմալ էներգիայի հսկայական պաշար

Հայաստանը գեոթերմալ էնեգիայի մեծ պոտենցիալ ունի: Միայն Արագածոտնի մարզում այն կազմում է 250 Մեգավատ` Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 25 տոկոսը: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մաքուր էնեգիա» ընկերության փոխտնօրեն Հայկ Խաչատրյանը: Ընկերությունը ներկայացված էր «ԴիջիԹեք» 6-րդ ֆորումում:

Նա նշեց, որ այս պահին ուսումնասիրված է միայն Արագածոտնի մարզի գեոթերմալ պոտենցիալը, սակայն հնարավորություններ կան նաև Սյունիքի մարզում, սակայն դա ուսումնասիրված չէ:

Հ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ գեոթերմալ էնեգիան ստանում են տաք ջրային պաշարներից, որոնք գտնվում են խորը` մինչև 6 հազար մետր գետնի տակ, իսկ այնտեղից հանելու համար պետք է փոքրիկ շրջանով հորատում անել:

Կամչատկա թերակղզում 70 տոկոսն օգտվում է գեոթեմալ էներգիայից, նույնը` Իսլադիայում է, որտեղ գեյզերներից երկիրը նույնպես մեծապես օգտվում է:

Ինչ վերաբերում է Արարատի մարզի ստորգետնյա ջրային պաշարներին, ապա Հ. Խաչատրյանն ասաց, որ դրանք ուսումնասիրված չեն, նախ պետք է իմանալ, թե ջրերը ինչ խորության վրա են և ինչ ջերամստիճան ունեն:

«Ջրեմուկի աղբյուրներից մեկը ունի 60-70 աստիճան ջերմություն, կարելի է պատկերացնել, թե ավելի խորքերում այն ինչ մեծ է»,- ասաց «Մաքուր Էնեգիա» ընկերության  փոխնախագահը:

Հայաստանը մեծ պոտենցիալ ունի նաև հողմային էնեգիայի առումով. Ներկայումս փորձնական ծրագիր է իրաականցվում Պուշկինի լեռնանցքում` Լոռու մարզ:

Նախնական տվյալներով, Հայաստանի հողմային էներգիայի պոտենցիալ կազմում է 5000 մեգավատ, իսկ միջինում` 11 հազար մեգավատ:

Հայաստանն ունի հողմային և գեոթերմալ էներգիայի հսկայական պաշար