.jpg)
Կրկիչը կարող է տեղափոխվել «Ատլետիկո» կամ «Մալագա»
Այն բանից հետո, երբ «Միլանը» հրաժարվեց գնել «Բարսելոնի» ֆուտբոլիստ Բոյան Կրկիչի տրանսֆերային իրավունքը, կողմերը միանգամից սկսեցին հարձակվողի մարզական կարիերայի շարունակման նոր ուղիներ փնտրել:
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Բոյանի ծառայություններով հետաքրքրված են Պրիմերայի 2 թիմեր` «Ատլետիկոն» և «Մալագան», սակայն նրանք ևս չեն ցանկանում գնել Կրկիչի տրանսֆերը, այլ սկզբնական շրջանում մտադիր են վարձավճարով վերցնել:
Նշվում է, որ «Բարսելոնը» պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և այնպես անել, որ համաձայնագրում լինի կետ` ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը հետագայում գնելու պայմանով: