.jpg)
Պրանդելլի. «Իսպանացիներն անկասկած ֆավորիտ են»
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Իսպանիայի հավաքականի հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպման նախաշեմին Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հայտարարել է, որ, որ իր թիմի մրցակցին համարում է ֆավորիտ: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Իսպանիայի ազգային հավաքականը հիմա շատ ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քան մենք: Բավական է միայն նայել, թե ինչպես նրանք հաղթահարեցին խմբային փուլի արգելքը: Անկասկած, իսպանացիները ֆավորիտ են մեզ հետ խաղում: Իսպանիայի ընտրանին վերջին 4-5 տարիների աշխարհի լավագույն թիմն է, որին գործնականում անհնար է հաղթելը: Ոչ մի թիմ չի ցանկանում հանդիպել նրանց հետ, իսկ մենք ստիպված ենք:
Վստահ եմ, կկարողանանք մրցակցի համար խնդիրներ ստեղծել, թեկուզ առանց Բալոտելլիի, բայց պետք է հանգիստ վերաբերվել նման հարցերին: Պարզ է, որ իսպանացիներն ավելի շատ կտիրեն գնդակին, ուստի հարկավոր է ճիշտ տակտիկա ընտրել»,- նշել է Պրանդելլին:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Իտալիայի և Իսպանիայի հավաքականները հանդիպել են «Եվրո-2012»-ի եզրափակչում, որտեղ իսպանացիները հաղթանակ են տոնել խոշոր` 4:0 հաշվով: