«Մարմնավաճառների ցույց» Հռոմում` ի պաշտպանություն Բեռլուսկոնիի
26/06/2013 16:42

«Մարմնավաճառների ցույց» Հռոմում` ի պաշտպանություն Բեռլուսկոնիի

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցները ի պաշտպանություն նրա ցույց են անցկացրել «Մենք բոլորս մարմնավաճառներ ենք» կոչով:

Fontanka.ru-ի փոխանցմամբ, ցույցը կազմակերպել է Il Fogio թերթի գլխավոր խմբագիր Ջուլիանո Ֆերրարան, ով Բեռլուսկոնիի մտերիմ ընկերն է: Թերթը Բեռլուսկոնիի դեմ անչափահասների հետ կապերի համար կայացրած դատական որոշումը անվանել է բարբարոսական պատիժ:

Ֆերրարան նշել է, որ այդ դատավճիռը իտալական արդարադատության մակարդակը հասցնում է Աֆղանստանի կամ Իրանի մակարդակին:

Նշվում է, որ ցույցին մասնակցել է 300-400 մարդ:

 

«Մարմնավաճառների ցույց» Հռոմում` ի պաշտպանություն Բեռլուսկոնիի