.jpg)
Ս. Օհանյան. Հայաստանը կուրորեն չի ներքաշվում սպառազինության մրցավազքի մեջ
Ադրբեջանի սպառազինումը Հայաստանին չմտահոգել չի կարող: «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Միաժամանակ մենք գիտենք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ բավականին բարձր մակարդակի վրա է, բայց մենք անում ենք ամեն բան, որ կարողանանք պահպանել ուժերի հավասարակշռությունը ոչ միայն քանականական, այլև` որակական առումներով»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառին` Ս. Օհանյանն ասաց, որ վաճառքի այդ թափանցիկությունը բերում է նրան, որ ռազմական տեխնիկայի յուրաքանչյուր մատակարարում և բալանսի յուրաքանչյուր խախտում տարածաշրջանում լինի վերահսկելի, այդ թվում և ռազմավարական գործընկերոջ դեպքում:
«Այս ամենը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին, որ նրանք չօգտագործեն այդ ռազմական տեխնիկան: Էլի եմ ուզում կրկնել, որ Ռուսատանի հետ մենք սերտ հարաբերությունների մեջ ենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրինակ նախօրեին ավելի սերտ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ՀՀ-ն և ՌԴ-ն նոր փաստաթուղթ են ստորագրել:
Այդ փաստաթուղթը, նախարարի խոսքով, հնարավորություն է տալիս, որ մենք ավելի բարձր միջպետական մակադակի վրա դնենք մեր ռազմատեխնիկական համագործացությունը: «Այս մակարդակը թույլ է տալիս, որ ՀՀ ռազմարադյունաբերական ընկերությունները ՌԴ-ի նույն տեսակ ընկերությունների հետ անմիջական պայմանագրեր կնքեն: Այնպես որ իրավիճակը վերահսկելի է»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանն անդրադարձավ նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին` նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր որդեգրել է հնարավորինս շատ սպառազինություն ձեռք բերելու քաղաքականություն. «Բայց պետք է ասեմ, որ Հայաստանն ուղղակի կուրորեն չի ներքաշվում այդ մրցավազքի մեջ: Մեզ համար կարևոր է որակը»:
Նախորդող հրապարակում՝ Բորդյուժան` Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Գործարքը շուկա է` բիզնես