Շ. Քոչարյան. Որպես մեր անվտանգության բաղադրիչ՝ ի սկզբանե ընտրել ենք ՀԱՊԿ-ը
26/06/2013 13:53

Շ. Քոչարյան. Որպես մեր անվտանգության բաղադրիչ՝ ի սկզբանե ընտրել ենք ՀԱՊԿ-ը

Ցանկացած երկիր չի կարող միայնակ դիմակայել անվտանգության այն սպառնալիքներին, որոնք առկա են ժամանակակից փոփոխվող աշխարհում: Հայաստանն այդ տեսակետից ի սկզբանե ընտրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես իր անվտանգության կարևոր բաղադրիչ: Այս մասին այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը::

Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանն ի սկզբանե ստորագրել է ՀԱՊԿ պայմանագիրն ու առաջիններից է դարձել կազմակերպության անդամ.

«ՀԱՊԿ հետ մենք շատ ակտիվ համագործակցում ենք: Ինչ վերաբերում է այս համաժողովին` եթե կա այսպիսի կազմակերպություն, ապա բնական է, որ նման քննարկումները չափազանց կարևոր են, որովհետև, այնուամենայիվ, կազմակերպությունը երիտասարդ է` կայացման փուլում»,- ասաց Շավարշ Քոչարյանն ու ավելացրեց` շատ հարցեր կան, որոնք ընթացքում կատարելագործվում են: 

 

Շ. Քոչարյան. Որպես մեր անվտանգության բաղադրիչ՝ ի սկզբանե ընտրել ենք ՀԱՊԿ-ը