.jpg)
Քսուքները միայն սնուցում, չեն երիտասարդացնում մաշկը
Ոչ մի քսուք չի կարող ունենալ մաշկը երիտասարացնող ազդեցություն: Թեև կոսմետիկա արտադրող ընկերությունները նշում են, որ հատուկ քսուքները պարունակում են փոքր մասնիկներ, որոնք կարող են խորությամբ թափանցել մաշկի մեջ` ունենալով երիտասարդացնող ազդեցություն, սակայն մասնագետները պնդում են հակառակը, որ քսուքներում առկա մասնիկները չեն կարող մաշկի արտաքին շերտից ներս թափանցել, եթե նույնիսկ մաշկը մաքրված է:
Նման քսուքները, ըստ մասնագետների, կարող են ընդամենը սնուցել մաշկը: