ԱՄՆ դեսպանը քննադատել է Սիրիայի հարցում ՄԱԿ անգործությունը
26/06/2013 13:04

ԱՄՆ դեսպանը քննադատել է Սիրիայի հարցում ՄԱԿ անգործությունը

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը քննադատել է կազմակերպության անգործությունը Սիրիայի պատերազմի հարցում՝ հայտարարելով, որ դա միջազգային կազմակերպության «բարոյական և ռազմավարական ձախողման» արդյունքն է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նրա խոսքով` ինքը «մշտապես ափսոսալու է», որ ՄԱԿ-ը ոչ մի ակտիվ գործողություն չի ծավալել Սիրիայի հարցի վերաբերյալ, սակայն նշել է, որ «անգործությունը չի եկել ԱՄՆ-ի և իրենց դաշնակիցների գործողություններից»: Ռայսը քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա երեք անգամ վետո դնելու մեջ:

«Հույս ունեմ, որ ի վերջո Սիրիայի ժողովուրդը կկարողանա ինքը տնօրինել իր ճակատագիրը»,-եզրափակել է Ռայսը, ով հուլիսի 1-ից զբաղեցնելու է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդատուի պաշտոնը:

ՄԱԿ-ում Սյուզան Ռայսին փոխարինելու է Սամանթա Փաուերը, ով նախկինում ծառայել է որպես նախագահի հատուկ օգնական և Սպիտակ Տան Բազմակողմանի հարաբերությունների ու Մարդու իրավունքների ավագ ղեկավարող: Սամանթա Փաուերը ստացել է Պուլիտցերյան մրցանակը «Խնդիր դժոխքից. Միացյալ Նահանգները և Ցեղասպանությունների դարաշրջանը (2002)» աշխատությունը հեղինակելու համար, որի մեջ ընդարձակորեն խոսվում է Հայոց Ցեղասպանության մասին:

ԱՄՆ դեսպանը քննադատել է Սիրիայի հարցում ՄԱԿ անգործությունը