Twitter-ն ու Facebook-ը չեն համագործակցի Թուրքիայի իշխանությունների հետ
26/06/2013 20:59

Twitter-ն ու Facebook-ը չեն համագործակցի Թուրքիայի իշխանությունների հետ

«Twitter» և «Facebook» սոցիալական կայքերի ղեկավարները մերժել են համագործակցելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության առաջարկը: Այս մասին գրում է Today’s Zaman-ը:

Պարբերականը գրում է, որ թուրքական իշխանությունների կողմից նման համագործակցության առաջարկի պատճառ են դարձել Գեզի զբոսայգու վերացման դեմ ուղղված բողոքի ակցիաները, որոնք հիմնականում կորդինացվում են վերոնշյալ սոց.ցանցերի միջոցով:

Թուրքիայի կառավարությունն արդեն հայտնել է, որ պլանավորում է սոցիալական կայքերի գործունեության դաշտը կարգավորող օրենք ընդունել:

Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ օրինագիծը որևէ արգելք չի դնելու սոցիալական ցանցերի վրա, սակայն պայքարելու է «online ահաբեկչության» դեմ:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Հուսեյն Չելիկն էլ պարբերականի հետ զրույցում նշել է՝ Թուրքիայում չեն ընդունի այնպիսի օրենք, որը կհակասի Եվրամիության չափանիշներին:
 

Twitter-ն ու Facebook-ը չեն համագործակցի Թուրքիայի իշխանությունների հետ