ՊԵԿ-ը սպորտային ապրանքներ գնելու համար պետբյուջեից 1 մլն դրամ է տրամադրել
26/06/2013 09:28

ՊԵԿ-ը սպորտային ապրանքներ գնելու համար պետբյուջեից 1 մլն դրամ է տրամադրել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլին ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է տրամադրել սպորտային ապրանքներ գնելու համար:

«Ժողովուրդի» տեղեկություններով, ՊԵԿ-ը ֆուտբոլային առաջնություն է կազմակերպել իր աշխատակիցների համար և դրա ծախսերը հոգացել է հենց մեր` հարկատուներիս հաշվին: Ընդ որում, ՊԵԿ-ն իր գնումները կատարել է բավական թանկ խանութից` «Կուլինարի դիսթրիբյութորս» ՍՊԸ-ին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից: Բացի այդ, նույն խանութից ՊԵԿ-ը պարգևատրման 3 գավաթի համար վճարել է ավելի քան 63 հազար դրամ:

Մինչդեռ նույն ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից: Ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից։ Այսպիսով՝ հարկային ծառայությունը մարդկանց «կաշին քերելով» բերում, պետբյուջեում գումարներ է մուտքագրում, որպեսզի հետո հանուն իր հաճույքի կազմակերպված մի խաղի համար միլիոնավոր դրամներ դուրս գրի:
 

ՊԵԿ-ը սպորտային ապրանքներ գնելու համար պետբյուջեից 1 մլն դրամ է տրամադրել