Հուժկու պայթյուն` Դամասկոսի քրիստոնեաբնակ թաղամասում. Կա առնվազն 5 զոհ
27/06/2013 19:40

Հուժկու պայթյուն` Դամասկոսի քրիստոնեաբնակ թաղամասում. Կա առնվազն 5 զոհ

Դամասկոսի քիստոնեական Բաբ Թումա թաղամասում հուժկու պայթյուն է որոտացել: Նախնական տվյալների համաձայն՝ զոհվել է 5 մարդ: Ինչպես հայտնում է RT-ն, մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել Մարիամիե եկեղեցու և բարեգործական «Ալ-Իհսան» կազմակերպության մոտ:

Դամասկոսի այլ շրջաններ նույնպես անհանգիստ են եղել: Զինյալները նռնականետներից կրակ են բացել նաև Ռուքն Ալ-Դին թաղամասի ուղղությամբ, հասցվել է նյութական մեծ վնաս, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: 

Հուժկու պայթյուն` Դամասկոսի քրիստոնեաբնակ թաղամասում. Կա առնվազն 5 զոհ