Երկրագնդին շատ մոտ հնարավոր է կյանք լինի
27/06/2013 20:49

Երկրագնդին շատ մոտ հնարավոր է կյանք լինի

NASA-ի աստղագետները Կարիճ համաստեղությունում հայտնաբերել են կյանքի համար պիտանի 3 մոլորակներից բաղկացած համակարգ:

Utro.ru-ի փոխանցմամբ՝ այդ մոլորակները պտտվում են Գելիզե 667C աստղի շուրջ, որը գտնվում է արեգակնային համակարգից 22 լուսնային տարի հեռավորության վրա:

Գիտնականների կարծիքով, Գելիզե 667C շուրջ գտնվող այսպես կոչված «սուպերմոլորակներում» ջուրը հեղուկ վիճակում է պահպանվել` շնորհիվ աստղին մոտ գտնվելու հանգամանքի:

Տեսականորեն գիտնականները չեն բացառում, որ այդ մոլորակներում հնարավոր է կյանք լինի:

Մինչ այդ, գիտնականները հայտնաբերել էին Երկրագնդին շատ նման 2 մոլորակ, որոնք Երկրագնդից գտնվում են 1200 լուսնային տարվա հեռավորության վրա:

 

Երկրագնդին շատ մոտ հնարավոր է կյանք լինի