.jpg)
Պաշտոնական. Իսկոն տեղափոխվեց «Ռեալ»
Այսօր, հունիսի 27-ին, Իսպանիայի ազգային հավաքականի և «Մալագայի» կիսապաշտպան Իսկոն համալրեց «Ռեալի» շարքերը: Ինչպես տեղեկացնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը, 21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, տրանսֆերային գումարը կազմում է 30 մլն եվրո:
2012/2013 թթ. մրցաշրջանում Իսկոն «Մալագայի» հետ միասին հասել է մինչև Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որում դարձել է 3 գոլի հեղինակ: Պրիմերայում մասնակցել է 37 հանդիպման` աչքի ընկնելով 9 անգամ:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում Իսկոն հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2012 թ. վերջին իտալական «Tuttosport Golden Boy» պարբերականի կողմից արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: