.jpg)
Ռուս մասնագետները ոտքեր են փոխպատվաստել 2 տարեկան երեխային (Տեսանյութ)
ՌԴ Կուրգան քաղաքի հայտնի բժշկական կենտրոնի մասնագետներն անցկացրել են աննախադեպ վիրահատություն ու 2 տարեկան տղային փոխպատվաստել նոր ոտնաթաթեր: Այս մասին գրում է Lifnews-ը: Բանն այն է, որ տղան ծնվել էր ոչ նորմալ ոտնաթաթերով: Բազմաթիվ մասնագետներ Ռուսաստանից ու արտասահմանից, չգտնելով որևէ բուժում կամ վիրահատական միջամտության հնարավորություն, առաջարկում էին հեռացնել երեխայի ոտքերը:
Կուրգան փոքրիկ Քերիմին ծնողները բերել են Թուրքմենստանից:
«Մենք եղել ենք Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, անգամ Իրան ենք տարել երեխային, բայց ամեն տեղ մեզ միայն մի բան էին ասում` խնդիրն անլուծելի է ու պետք է հեռացնել տղայի ոտքերը»,- պատմել է Քերիմի մայրը:
Կուրգանում երեխայի հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ խնդիրն իսկապես բարդ է, քանի որ նրա ծնկներում բացակայում էին քայլելու համար պատասխանատու մի շարք ոսկորներ. «Իսկապես, առաջատար բուժհաստատություններում էլ նման դեպքերը մի լուծում ունեն` ոտքերի հեռացում, դրանց հետագա պրոթեզավրման նպատակով: Բայց մեր անձնակազմը որոշեց` այս երեխան չպետք է արժանանա նման ծանր ճակատագրի»,- ասել է Կուրգանի կլինիկայի մասնագետներից Կոնստանտին Նովիկովը:
Այսպիսով, տղայի մինչվիրահատական բուժումը կլինիկայում տևեց մոտ կես տարի: Այդ ընթացքում մաս առ մաս փոխպատվաստվում էին պակաս ոսկորները: Այս ամենից հետո միայն տեղի ունեցավ բուն վիրահատությունը:
«Ռուսական բժշկության մեջ աննախադեպ այս վիրահատությունն անցավ շատ հաջող: Մեր մասնագետները լավատես են, ավելին` մենք համոզված ենք, որ այսուհետ երեխան կկարողանա կոշիկ հագնել, վազել ու առհասարակա` կզգա իր ոտքերը: Տարիներ անց նա մեր բոլորի նման կվարի ավտոմեքենա»,- ասել է Կ. Նովիկովը: