Քաղաքագետ. Հայաստանը կարող է արագ չեզոքացնել Ադրբեջանից ուղղված վտանգը
27/06/2013 17:56

Քաղաքագետ. Հայաստանը կարող է արագ չեզոքացնել Ադրբեջանից ուղղված վտանգը

Ադրբեջանը դեռ չի հասել սպառազինության այն մակարդակին, որ մենք նրանից օրինակ վերցնենք, դեռ նա է մեր ետևից գալիս: Ասուլիսի ժամանակ, խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված նորագույն զինտենիկայի մասին, նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նա նկատեց, որ պետք է արձագանքել ոչ միայն այն դեպքում, երբ ՌԴ-ն է Ադրբեջանին զենք վաճառում, այլև, երբ Ուկրաինան և Բելառուսն են զենք վաճառում:

«Հայաստանը հնարավորություն ունի արագ չեզոքացնելու Ադրբեջանից մեզ ուղղված վտանգը»,- ընդգծեց քաղաքագետը:

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե պատերազմը դեռ չի ավարտվել և սկսվում է երկրորդ փուլը, քաղաքագետը նկատեց, որ Ալիևը տարին տասն անգամ նման հայտարարություն է անում:

«Դե մարդը զորահանդես էր եկել, մի բան պետք է ասեր, թե չէ: Հատկանշական է` այդ զորահանդեսը համընկել էր Բաքվի անկման օրվա հետ, որը Ադրբեջանի պատմության ամենախայտառակ օրերից մեկն է»,- եզրափակեց խոսքը Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետ. Հայաստանը կարող է արագ չեզոքացնել Ադրբեջանից ուղղված վտանգը