.jpg)
Մոսկվայում «օրենքով գողերի» սխոդկա է կանխվել
Մոսկվայի Լենինյան փողոցի «Լվինոե սերդցե» ռեստորանում իրավապահները միջամտել են ազդեցիկ «օրենքով գողերի» Սլեպոյի, Կոնստանտին Բորիսովի` Կոստիլի և Կոնստանտին Գինզբուրգի` Գիզեյի մասնակցությամբ գողական հավաքին` սխոդկային:
Բոլոր «օրենքով գողերը» միմյանց հետ գտնվում են ջերմ ընկերական հարաբերություններում և ճանաչում են միմյանց դեռևս 1990-ական թթ.-ից:
Քրեական հեղինակություններից ազգությամբ ռուս է միայն Կոստիլը, իսկ մնացած 2-ը ունեն վառ արտահայտնած «սլավոնամետ» դիրքորոշում:
Իրավապահների տեղեկություններով, Գիզեյը և Կոստիլը հրավիրել են Հուսեյնին Մոսկվա` Նովոսիբիրսկից Անտիպ անունով քրեական հեղինակության գող կարգելու արարողությունը քննարկելու համար:
Անտիպի «թագադրությանը» աջակցում է Լիբերեց քաղաքից «օրենքով գող» Օլեգ Մուխամետշինը` Մուխա մականունով:
Հաշվի առնելով քրեական հեղինակությունների դիրքն քրեական աշխարհում՝ իրավապահները նրանց նկատմամբ սահմանափակվել են պրոֆիլակտիկ միջոցառումներով:
Ոստիկանությունում բոլոր 3-ի հետ զրույցից հետո հեղինակություններին ազատ են արձակել`Կոստիլից հավաստիացումներ ստանալով, որ նա այլևս Մոսկվայում սխոդկաներ չի կազմակերպելու: