.jpg)
27/06/2013 20:26
Հղի կանայք պետք է շատ երգեն
Հղի կանայք պետք է ավելի շատ երգեն: Դա դրականորեն է անդրադառնում հղության ընթացքի և պտղի վրա: Այսպիսի եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները:
Բանն այն է, որ երգեցողությունը օրգանիզմում խթանում է երջանկության հորմոնի արտադրությունը: Բացի այդ՝ երգեցողությունը թուլացնում է նյարդերը, լավացնում շնչառական համակարգի աշխատանքը, որը շատ կարևոր է ծննդաբերության ժամանակ: