ՎՊ հաշվետվությունն արդեն Դատախազությունում է
27/06/2013 21:16

ՎՊ հաշվետվությունն արդեն Դատախազությունում է

ՀՀ Գլխավոր Դատախազությունն Ազգային ժողովից ստացել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:

Այս մասին «Փաստինֆոյին» տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Օրենքով սահմանված կարգով արդեն ընթացք է տրվել եւ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաշվետությունն ուսումնասիրվում է»,- նշել է Տռուզյանը:

Ինչ վերաբերում է նյութերում քրեաիրավական բնույթի խախտումների առկայությանը, Սոնա Տռուզյանը մանրամասնել է. «Մենք ընդամենը ստացել ենք հաշվետվությունը, որտեղ, ըստ էության, շարադրված են վերահսկիչ պալատի եզրահանգումները, իսկ հիմքերը մնացել են ՎՊ-ում եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում դատախազությունը կդիմի ՎՊ-ին՝ տրամադրելու հիմքերը»:

Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ վերահսկիչ պալատի հաշվետությունը դատախազություն է ուղարկում Ազգային ժողովը։ Այլ խոսքով՝ ՎՊ-ի բացթողումը լրացրեց Ազգային Ժողովը։  

ՎՊ հաշվետվությունն արդեն Դատախազությունում է