Իտալիայի «Սուպերգավաթը» կխաղարկվի օգոստոսի 18-ին
27/06/2013 20:17

Իտալիայի «Սուպերգավաթը» կխաղարկվի օգոստոսի 18-ին

Քիչ առաջ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է երկրի «Սուպերգավաթի» խաղարկության հստակ օրն ու վայրը:

«Յուվենթուսը»` երկրի չեմպիոնի կարգավիճակով և «Լացիոն»` որպես գավաթակիր, օգոստոսի 18-ին կխաղարկեն Իտալիայի «Սուպերգավաթը»: Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Իտալիայի «Սուպերգավաթի» խաղարկությունը կարող է տեղի ունենալ երկրի սահմաններից դուրս, սակայն դա նպատակահարմար չէր, քանի որ մրցավեճի մասնակիցներին պատճառում էր հավելյալ դժվարություններ:
 

Իտալիայի «Սուպերգավաթը» կխաղարկվի օգոստոսի 18-ին