.jpg)
Հետախուզում է հայտարարվել «Մի լռիր» հոլովակի հեղինակի նկատմամբ (Տեսանյութ)
Ադրբեջանում միջազգային հետախուզում է հայտարարվել «Մի լռիր» տեսահոլովակի հեղինակ, Ադրբեջանի նախկին պատգամավոր Հուսեյն Աբդուլաևի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Աբդուլաևը մեղադրվում է 213.2.2 հոդվածով` մեծ մասշտաբով հարկերից խուսափում:
Իսկ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝, Աբդուլաևին հետապնդում են «Մի լռիր» տեսահոլովակի պատճառով, որը կատարել է հայտնի ադրբեջանական «Շերոն» խումբը:
Այս երգը փաստացի կոչ է իշխանություններին, որում ցուցադրվում է, թե ինչպես է ոստիկանությունը ճնշումներ իրականացնում ցուցարարների նկատմամբ: Սակայն YouTube-ում այս տեսանյութ հայտնվելուց հետո, «Շերոն» խմբի վրա սկսվել են ճնշումներ գործադրել: