Սիրիան Կարմիր խաչի ամենածախսատար երկիրն է
27/06/2013 20:31

Սիրիան Կարմիր խաչի ամենածախսատար երկիրն է

Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի համար Սիրիան դարձել է ամենածախսատար երկիրը՝ նման կերպ առաջ անցնելով Աֆղանստանից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«2013 թվականին ծախսերի տեսանկյունից Սիրիան զբաղեցրել է առաջին տեղը՝ հասցնելով դրանք 107 մլն դոլարի»,- հայտնել է կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերը:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Աֆղանստանում իրականացրած գործողությունները Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի համար արժեցել են 92.4 մլն դոլար:

Ընդ որում, Մաուրերը գտնում է, որ Սիրիայում երկու տարի շարունակվող ճգնաժամը հեռու է ավարտից: «Մենք չենք պատկերացնում, թե որտեղից կարող է գալ հակամարտության քաղաքական լուծումը, և հենց այդ պատճառով  հակված ենք մտածելու, որ այն դեռ երկար է տևելու»,- եզրափակել է Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի նախագահը:
 

Սիրիան Կարմիր խաչի ամենածախսատար երկիրն է