.jpg)
Թուրք-սիրիական սահմանին կստուգեն քիմիական զենքի կիրառման փաստերը
ՄԱԿ փորձագետները մեկնել են Թուրքիա, որտեղ տեղեկություններ են հավաքվելու և ուսումնասիրելու Սիրիայում քիմիական զենքի հավանական կիրառման վերբարյալ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Քանի որ խմբի ղեկավար Սելսթրոմը չի կարող մուտք գործել Սիրիա, նա այցելում է Թուրքիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա՝ երկրներ, որոնք տեղեկություններ ունեն Սիրիայիում քիմիական զենքի հավանական կիրառման վերաբերյալ»,-ասել է թուրք պաշտոնյան՝ ավելացնելով, որ Սելսթրոմն այցելել է թուրք-սիրիական սահման և խոսել է պաշտոնյաների հետ, ովքեր նշել են քիմիական զենքի կիրառման օրերը:
Աղբյուրը նշել է, որ թեև Թուրքիայից փորձագետների խմբի համար անհնար կլինի հավաքել հողի նմուշներ կամ քիմիական զենքի կիրառման գիտական ապացույցներ, սակայն հնարավոր կլինի արյան անալիզներ և հարցազրույցներ վերցնել ականատեսներից կամ տուժածներից:
Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը միմյանց բազմիցս մեղադրում են քիմիական զենք կիրառելու մեջ, սակայն պաշտոնական Դամասկոսը հերքում է բոլոր մեղադրանքները: Իրենց հերթին Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին են հայտարարում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ նշելով, որ դրանց վերաբերյալ ապացույցներ ունեն: