Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել
29/06/2013 15:20

Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել

Ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի եղղայրը՝ Արմեն Չախալյանը և ևս 3 հոգի դեռևս ոստիկանությունում են, իսկ մյուս ձերբակալվածներին ազատ են արձակել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Նրա խոսքով` այս պահին դեռևս հայտնի չէ, նրանց մեղադրանք առաջադրվել է, թե ոչ, սակայն Ա. Չախալյանը դեռ առավոտյան իրավաբան է պահանջել:

Նա նաև ասաց, որ ձերբակալության պատճառը եղել է հայերի մասնակցությամբ վիճաբանությունը, որը հարթելու համար կանչել են հեղինակություն վայելող Ա. Չախալյանին:

Նախորդող հրապարակում` Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել