Արցախում ՏՄՊՊՀ-ի ոլորտում անհրաժեշտ է համագործակցության խորացում
29/06/2013 14:42

Արցախում ՏՄՊՊՀ-ի ոլորտում անհրաժեշտ է համագործակցության խորացում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջև այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը և դրա համար բոլոր հնարավորությունների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը: 

Արցախում ՏՄՊՊՀ-ի ոլորտում անհրաժեշտ է համագործակցության խորացում