.jpg)
Բարոզո-Ալիև զրույցի ընթացքում ԶԼՄ-ների ազատության հարցը հետին պլան է մղվել
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզո-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև խոսակցության ընթացքում ԶԼՄ-ների ազատության հարցը հետին պլան է մղվել: Այս մասին գրում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) պաշտոնական կայքը:
Ենթադրվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը պետք է պաշտպաներ ԵՄ ժողովրդավարական արժեքները, սակայն, կարծես, նա որոշեց բացահայտ կասկածի տակ չդնել իր հյուրի` Ալիևի վարդագույն նկարները` Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ:
Ադրբեջանը չունի ժողովրդավարություն, սակայն ունի նավթ ու գազ, որը շատ համոզիչ փաստարկ է Եվրոպական միության համար, որը ցանկանում է աշխատել այլ էներգետիկ մատակարարների հետ, միայն ոչ Ռուսաստանի:
Անցյալ տարի, չնայած ԶԼՄ-ների հանդեպ ճնշումներին, «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվեց Բաքվում: Իսկ հաջորդ տարի Եվրոպայի Խորհուրդը, որի պաշտոնական մանդատը ժողովրդավարության և մարդու իրավունքները պաշտպանել է, կառաջարկի Ադրբեջանին նախագահությունը:
Ըստ «EUObserver»-ի տեղեկությունների` Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նամակ է գրել գերմանացի քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկիին, որում Ֆյուլեն նշել է, որ «Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին, մարդու իրավունքների հարցը գնալով վատթարանում է»:
Ըստ «EUObserver»-ի վերլուծաբան Անդրյու Ռեթմանի` Ֆյուլեն նշել է, որ ի տարբերություն Հայաստանի կամ Վրաստանի, Ադրբեջանին չի հետաքրքրում ԵՄ ինտեգրումը, քանի որ նա ինքնավստահություն ունի իր էներգետիկ պաշարների պատճառով»:
CPJ փաստերով հիմնված ապացույցներ ունի, որ Ադրբեջանում համակարգված և երկարաժամկետ հարձակումներ են տեղի ունենում մամուլի ազատության հարցում:
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանը լրագրողների ձերբակալության հարցում առաջատար է. Ալիևի ռեժիմի առնվազն յոթ քննադատներ գտնվում են ադրբեջանական բանտերում: Առնվազն երկու անկախ լրագրողների սպանությունները չեն բացահայտվել:
Իշխանությունները կամայականորեն արգելել են լրագրողներին մեկնել երկրից, նրանց վախեցնում են և հետապնդում: ԵՄ-ի փորձերը` համոզել ադրբեջանական իշխանություններին` ապաքրեականացնել զրպարտությունը և վիրավորանքը, ոչ մի արդյունքի չի հանգեցրել»,-գրում է CPJ-ն: