Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը
29/06/2013 10:13

Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը

Վրաստանում ձերբակալել են հայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: Այս մասին «Грузия Online»-ին հայտնել են Ախալքալաքի մի խումբ բնակիչներ:

Լրատվականի տեղեկությունների համաձայն` Արմեն Չախալյանի ձերբակալության պատճառը Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններն են: Նրան ձերբակալել են Նինոծմինդայի, Ախալքալաքի և հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով և ավտոմատներով:

Այս պահի դրությամբ որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Նշենք, որ Ա. Չախալյանի և Վ. Չախալյանի հեռախոսահամարները այս պահին անջատված են: 

Վրաստանում ձերբակալել են Վահագն Չախալյանի եղբորը