Մեղրով թեյ. Աչքերը համակարգչից պաշտպանելու համար սա պարտադիր է
29/06/2013 18:11

Մեղրով թեյ. Աչքերը համակարգչից պաշտպանելու համար սա պարտադիր է

Եթե դուք օրվա մեծ մասն անցկացնում եք համակարգչի առջև, ուրեմն պետք է օրական 3 բաժակ թեյ խմեք: Լավ կլինի, եթե թեյը համեմեք ոչ թե շաքարավազով, այլ մեղրով: Մեղրը պաշտպանում է համակարգչի բացասական ազդեցությունից և նպաստում աչքերի հոգնածության վերացմանը:

Համակարգչի առջև նստելիս՝ մի մոռացեք նաև մի բաժակ ջուր դնել աչքի առաջ: Դա նախ կհիշեցնի, որ հեղուկ օգտագործեք հնարավորինս շատ, ապա կօգնի, որպեսզի բիբերը չչորանան:

Արագ թարթեք: Սա ևս չափազանց կարևոր է, մանավանդ, եթե զգում եք, որ համակարգչի առջև նստելուց հետո աչքի մեջ չորություն է զգացվում և ճնշող ցավ:

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս լարված համակարգչային աշխատանքն ընդմիջել երկու ժամը մեկ: Վերկացեք համակարգչի դիմացից, նայեք պատուհանից կամ ուղղակի փակեք աչքերը: Այդ 20 րոպեն կօգնեն հնարավորինս պաշտպանել տեսողությունն ու աչքերը:
 

Մեղրով թեյ. Աչքերը համակարգչից պաշտպանելու համար սա պարտադիր է