Է. Հովհաննիսյան. ՀՀ ՃՈ-ն միայն վիճակագրություն է տալիս, բայց չի մեկնաբանում
29/06/2013 13:07

Է. Հովհաննիսյան. ՀՀ ՃՈ-ն միայն վիճակագրություն է տալիս, բայց չի մեկնաբանում

Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը միայն ներկայացնում է ՃՏՊ-ների վիճակագրությունը, սակայն չի ներկայացնում, թե ինչն է եղել դրա պատճառը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Աքիլես» ՀԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դա կկանխարգելեր հետագա վթարների ստեղծումը:

«Մենք պետք է ծանոթանանք ճանապարհային ոստիկանության վերլուծությանը: Օրինակ, հետիոտնի նկատմամբ վրաերթները կազմում են ողջ ՃՏՊ-ների 30-31%-ը, բայց ինչու է այդքան շատ, հայտնի չէ»,-ասաց Է. Հովհաննսիյանը:

Է. Հովհաննիսյանի խոսքով` խախտումները կարող են կապված լինել կոնկրետ վայրի հետ, օրինակ մի վայրում լինի արագաչափ և մարդիկ ուշադիր վարեն, իսկ մյուսում չլինի և վթարները ավելի շատ լինեն: 

Է. Հովհաննիսյան. ՀՀ ՃՈ-ն միայն վիճակագրություն է տալիս, բայց չի մեկնաբանում