Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերը
29/06/2013 17:55

Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:

ԱԳ նախարարը, աղբյուրի փոխանցմամբ, վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` միջնորդների կողմից իբրև մեկ ամբողջություն ներկայացված սկզբունքների և տարրերի հիման վրա:

Նալբանդյան. Հայաստանը շարունակելու է համանախագահների հետ համատեղ ջանքերը