Պոռնո-հավելվածը վերադառնում է Google Glass. Լուսանկարներ
29/06/2013 19:13

Պոռնո-հավելվածը վերադառնում է Google Glass. Լուսանկարներ

Այս ամսվա սկզբին MiKendi ընկերությունը Google Glass-ի համար ստեղծել էր առաջին պոռնո-հավելվածը: Հենց նույն օրն այդ հավելվածն արժանացել էր որոնողական հսկայի արգելքին: Այսօր Tits & Glass-ի նորացված տարբերակը վերադառնում է Google Glass: Այս մասին գրում է Hi-news.ru-ն: 



Google-ի նոր քաղաքականության համաձայն Glass-ի համար հավելվածներ արտադրողներին արգելվում է օգտագործել այնպիսի նյութեր, որոնք պարունակում են մերկություն, սեքսուալ գործողությունների պատկերներ և սեքսուալ բնույթի այլ նյութեր: Այս քաղաքականությունից ելնելով՝ հիմա հավելվածի նոր տարբերակն ունի «պոռնո-զտիչ»:

«Որպեսզի Glass-ի օգտատերերը չձանձրանան արդեն իսկ ձանձրալի սարքն օգտագործելիս՝ մենք հավելվածի մեջ տեղադրել ենք աշխարհի ամենագեղեցիկ մոդելների կրքոտ, սակայն ոչ պոռնոգրաֆիկ լուսանկարներ: Google Glass-ի միջոցով դուք կարող եք քվեարկել լուսանկարների համար և մեկնաբանություններ թողնել»,- նշված է MiKandi-ի ընկերության բլոգում:

Պոռնո-հավելվածը վերադառնում է Google Glass. Լուսանկարներ