.jpg)
29/06/2013 18:42
Իջևանում ապօրինի ծառեր են հատել. Պետությանը հասցվել է 1.165.500 դրամի վնաս
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1992 թ. ծնված Արամ Ա.-ն հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառամասերից ապօրինի հատել է 24 ծառ` պետությանը պատճառելով 1.165.500 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: