Կասիլյաս. «Դիեգո Լոպեսը ֆանտաստիկ դարպասապահ է»
29/06/2013 18:00

Կասիլյաս. «Դիեգո Լոպեսը ֆանտաստիկ դարպասապահ է»

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու վնասվածքի պատճառով իր բացակայությունից հետո «Արքայական ակումբի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախապատվությունը տվեց ոչ թե իրեն, այլ Դիեգո Լոպեսին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Դիեգո Լոպեսը հիանալի հանդես եկավ և արժանիորեն վաստակեց հիմնական կազմում խաղալու իրավունք: Նա իսկապես փայլուն մրցաշրջան անցկացրեց: Դիեգոն լավ մարդ է և հոյակապ դարպասապահ, և ես հասկանում եմ, թե ինչու Մոուրինյոն ընտրեց հենց նրան»,- նշել է Կասիլյասը:

Չնայած օրեր առաջ Իկերը հայտարարել էր, որ Մոուրինյոյի պատճառով բազում գիշերներ չէր քնել, տանջվել էր ու արտասվել, այնուամենայնիվ, Կասիլյասն իր բարձրության վրա է և երբեք իր թիմակիցներին վարկաբեկող որևէ արտահայտություն թույլ չի տալիս: Անգամ այն մարդու, ով գրավեց իր տեղն ու նստեցրեց իրեն պահեստայինների նստարանին:
 

Կասիլյաս. «Դիեգո Լոպեսը ֆանտաստիկ դարպասապահ է»