.jpg)
Կավանին համաձայն է տեղափոխվել «Չելսի»
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին համաձայնվել է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
26-ամյա հարձակվողը պատրաստ է լոնդոնյան թիմի հետ կնքել 5 տարվա պայմանագիր: Կավանիի աշխատավարձը «Չելսիում» կկազմի տարեկան 8,5 մլն եվրո: Մոտ օրերս Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կհանդիպի «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին, որպեսզի զրուցի իր տեղափոխության մանրամասների մասին: Մնում է պարզել միայն տրանսֆերային գումարի չափը:
Հիշեցնենք, որ «Նապոլին» իր հարձակվողի համար պահանջում է 63 մլն եվրո: