Լարիսա Ալավերդյան. «Անհայտ կորած» կարգավիճակը մեզ մոտ հստակեցված չէ
29/06/2013 17:15

Լարիսա Ալավերդյան. «Անհայտ կորած» կարգավիճակը մեզ մոտ հստակեցված չէ

Այսօր մեր երկրում հստակեցված չէ անհայտ կորածների կարգավիճակը: Սա առաջացնում է լրացուցիչ խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը.

«Երբ մի ընտանիք, որն ունի անհայտ կորած, ուզում է սոցիալական կագավիճակ ստանալ, անցնում է տասնյակ դատական ատյաններով, որ հստակեցվի` կա արդյոք «անհայտ կորածի» այդ կարգավիճակը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հայաստանի առաջին օմբուդսմենն անդրադարձավ նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին: Ալավերդյանի խոսքով` այս հարցը եղել է Հայաստանի բոլոր իշխանությունների ուշադրության կենտրոնում:

«Հիմա միջազգային Կարմիր խաչի հետ Պաշտպանության ու Առողջապահության նախարարությունները աշխատանքներ են տանում, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարածքում պեղումներ(էքսգումացիա) կատարվի: Այն միգուցե օգնի նոր տվյալներ ու որոշակի արդյունքներ գրանցել անհայտ կորածների վերաբերյալ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: Հայաստանից ու Արցախից, ընդհանուր առմամբ, անհայտ կորած է համարվում 1000 ազատամարտիկ:

Նախորդող հրապարակում` Ս. Օհանյան. Պետք է ուշադիր լինենք անհայտ կորած տղաների ընտանիքների նկատմամբ

 

Լարիսա Ալավերդյան. «Անհայտ կորած» կարգավիճակը մեզ մոտ հստակեցված չէ