.jpg)
Независимая Газета. Բաքուն Nabucco-ն առանց գազ է թողել
Ադրբեջանական «Շահդենիզ 2» հանքավայրը շահագործող կոնսորցիումը Եվրոպա գազ արտահանելու համար ընտրել է Trans Adriatic Pipeline, TAP գազատարը: Այս ընտրությունը սենսացիա էր առաջացրել համաշխարհային տեղեկատվական գործակալությունների շրջանում, որոնք հղում են կատարել հունական աղբյուրներին: Այս մասին է հաղորդում Независимая Газета լրատվական գործակալությունը։
Մասնավորապես, Աթենքի Kathimerini-ն հաղորդել էր, որ կոնսորցիումի պատվիրակությունը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին տեղեկացրել էր, որ Եվրոպա բնական գազ մատակարարելու համար Անդրադրիատիկ գազատարն է ընտրվել, այլ ոչ այլընտրանք համարվող Nabucco West-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները հույն լրագրողներին հայտնել են, որ Անդրատլանտյան նախագիծը, եղել է Հունաստանի վարչապետի և Աթենք ժամանած «Շահդենիզ 2»-ի պատվիրակության քննարկումների կենտրոնում։
Շվեյցարական Axpo-ն (42,5%), գերմանական EON-ը (15%), նորվեգական Statoil-ը (42,5%) հանդիսանում են TAP-ի ներկայիս բաժնետերերը: «Շահդենիզ 2» կոնսորցիումի կողմից TAP նախագիծն ընտրելու դեպքում դրան խոստացել է միանալ նաև բելգիական Fluxys-ը:
Նախօրեին ամերիկյան New York Times պարբերականը, հղում անելով ընկերություններից մեկին, որը մասնակցում է խողովակաշարի կառուցման տենդերին, նշել է, որ ավստրիական էներգետիկ OMV-ն տեղեկացվել է Բաքվի որոշման մասին։
Աղբյուրի փոխանցմամբ, BP-ն և «Շահդենիզ 2» կոնսորցիումի այլ անդամներ պետք է տնօրինեն ընտրված գազատարի 50%-ը։ Ավստրիական տարբերակը՝ Nabucco-West-ը, 400 կմ-ով ավելի երկար է։
Մինչդեռ պատճառները, համաձայն որի որոշում է կայացվել հօգուտ TAP-ի, դեռ չեն հիշատակվում։ Հնարավոր տարբերակներից մեկը, ինչպես նշում են ադրբեջանցի վերլուծաբանները, կարող է լինել այն, որ Բաքուն որոշել է ընտրել կարճ երթուղի, որպեսզի արագացնի եվրոպական շուկա դուրս գալու գործընթացը։