Հակառակորդը 300 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
29/06/2013 14:28

Հակառակորդը 300 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը կանխարգելիչ քայլեր են ձեռնարկել հակառակորդի ակտիվությունը կանխելու համար և մարտագծի ողջ երկայնքով շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:

Հակառակորդը 300 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը