.jpg)
Պերես. «Ռոնալդուն չի հեռանա «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ ընդգծել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ «Արքայական ակումբից»: Պերեսը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թ. հունիսին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ռոնալդուն ունի գործող պայմանագիր, որն ավարտվում է միայն 2 տարի հետո: Նա երջանիկ է «Ռեալում» և յուրաքանչյուր օրն այստեղ անցնում է ակնթարթի նման: Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ Մադրիդից և մարզական կարիերան մտադիր է ավարտել «Ռեալում»,- հայտարարել է Պերեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պերեսը հայտարարել էր, որ 28-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի նոր պայմանագրի մասին տեղեկություններ կհայտարարի նոր մրցաշրջանի մեկնարկում: