.jpg)
Ռիբերի. «Ես երջանիկ եմ»
Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր ստորագրությունն է դրել ակումբի հետ նոր պայմանագրի տակ, որի համաձայն` գերմանական գրանդի մարզական պատիվը կպաշտպանի մինչև 2017 թ.:
Պայմանագրի երկարաձգման հարցում պայմանավորվածությունը շատ ավելի վաղ էր ձեռք բերվել, սակայն Ռիբերին այն ստորագրեց հունիսի 28-ին:
«Ես շատ երջանիկ եմ: Միշտ ասել եմ, որ «Բավարիայում» ինձ զգում եմ ինչպես տանը: Գոհ եմ ինձ ու ընտանիքիս համար և հույս ունեմ, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է նախորդ մրցաշրջանում»,- հայտարարել է Ռիբերին: