.jpg)
ՀՀԿ-ն կարևորում է ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ հարաբերությունները
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկուստեք կարևորվել է «Նոր ժողովրդավարություն» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների խորացումը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:
Կողմերն անդրադարձել են նաև այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը և ռասիզմի դրսևորումները: