.jpg)
Օբամային թունավոր նամակ ուղարկող կնոջը 15 տարվա ազատազրկում է սպառնում
Տեխասի բնակիչ, դերասանուհի Շենոն Ռիչարդսոնին մեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին և «Քաղաքապետերն ընդդեմ ապօրինի զենքի» կազմակերպության ղեկավար Մարկ Գլեյզին թունավոր նամակներ ուղարկելու մեջ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
35-ամյա Շ. Ռիչարդսոնը ձերբակալվել է հունիսի 7-ին: Ձերբակալման պահին նա փորձել է համոզել ոստիկաններին, որ այդ թունավորված նամակը ուղարկել է իր ամուսինը:
Նամակների մեջ եղել են նաև քաղաքական գործիչներին ուղղված սպառնալիքներ:
Դերասանուհին մեղադրվում է երեք նամակ ուղարկելու մեջ, որոնցից յուրաքանչյուրի համար նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք: