.jpg)
Առաջիկա օրերին շրջաններում սպասվում է անձրև
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնից:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կբարձրանա 2-3, հուլիսի 2-3-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: