Էլ ի՞նչ աշխատանք` առանց թերության
01/07/2013 19:16

Էլ ի՞նչ աշխատանք` առանց թերության

«Ստուգողի և ստուգվողի հարատև կոնֆլիկտ»,- այսպես գնահատեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը Վերահսկիչ պալատի բացահայտումները ոլորտի վերաբերյալ` շուրջ 47 մլն դրամ:

Ըստ նրա` ջրային կառավարման ոլորտը ստուգումների պակաս չի զգում, ՎՊ-ի գնահատակնների մի մասի հետ համաձայն է, մի մասի հետ` ոչ:

Ա. Անդրեասյանի բնորոշմամբ, 300 մետր անորակ բետոնային աշխատանքները Արմավիրի մարզի մայր ջրանցքի շինաշխատանքներում այն խնդիրը չէր, որ պետք էր բարձրաձայնել` աշխատանքային իրավիճակ է, հսկայական աշխատանք է կատարվել:

Նա հիշեցրեց, որ բետոնային աշխատանքները ջրանցքներում կատարվել են ձմռան սեզոնին, որի ժամանակ չէր բացառվում ՎՊ-ի կողմից ֆիքսված ճաքերը, որոնց մի մասը նորամտիվ են եղել, մի մասը` ոչ նորմատիվ:

Իսկ այն դիտարկմանը, որ նման ճաքերի պատճառ կարող էր լինել ցեմենտի քչությունը, նա համաձայն չէր, ըստ «Ջրպետկոմի» նախագահի՝ ցեմենտը բարձրորակ էր:

ՎՊ-ի արձանագրած թերությունները Անդրանիկ Անդրեասյանը համարում է «նորմալ աշխատանքային պրոցես. կարելի էր նույնիսկ չխոսել, թերություններ լինում են»:

Էլ ի՞նչ աշխատանք` առանց թերության