.jpg)
ՎՊ. ՋրՊետԿոմը որևէ առարկություն չի ներկայացրել
Հայաստանի Վերահսկիչ պալատը հանդես է եկել հայտարարությամբ` պատասխանելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին, ով այսօր հանդես է եկել մամլո ասուլիսով: ՎՊ հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:
Նշենք, որ ստուգումների արդյունքում կազմված բոլոր արձանագրությունները ստորագրվել են վերահսկվող օբյեկտի պատասխանատուների կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը` ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին ուղղված 10.04.2013 թվականի , 01/ 06/617 -13 գրությամբ տեղեկացնում է, որ 2մլն 608 հազար դրամի չափով գումարը կվերականգվնի մինչև 2013 թ. ապրիլի 20-ը, իսկ ջրանցքի շեպերում առկա ճաքերը արդեն վերացված են և կազմված են համապատասխան ակտեր:
Ավելին, ի կատարումն ՀՀ վարչապետի 2013 թ. մասիսի 20-ի 02/23.6/6877-13 և 2013 թ. մայիսի 22-ի 02/23.6/7047-13 հանձնարարականների Ա.Անդրեսայանը ներկայացրել է, որ «Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608 .75 հազար դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանքները վերացված են և ԾԻԳ-ի համապատասխան հանձնաժողովը արձանագրել է այդ անորակ աշխատանքի վերացումը»,- ասվում է ՎՊ հաղորդագրության մեջ:
Նախորդ հրապարակում` Էլ ի՞նչ աշխատանք` առանց թերության