«Շքեղության» հարկը չծառայեց նպատակին
01/07/2013 20:27

«Շքեղության» հարկը չծառայեց նպատակին

2011 թ-ին փոփոխության ենթարկվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքը, որը ավտոմեքենաների մասով ձևակերպվեց «շքեղության» հարկ: Այն է` նախատեսվում էր 25 մլն դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ/խ և ավելի շարժիչի ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքնենրի մասով հարկում ևս 20 տոկոս` մաքսային արժեք:

Փոփոխության նպատակն էր` ավելացնել բյուջետային մուտքերը, որը սակայն տեղի չունեցավ. 2012 թ.-ին նվազեց թանկարժեք ավտոմեքենաների ներկրում: Որոշ դեպքերում՝ ներկրողը խորամանկության էր դիմում, Վրաստանում կրկին ներկում էին ավտոմեքենան, այնուհետ` ներկրում ավելի ցածր գումարային արժեքով, որի դեպքում 20 տոկոս մաքսային արժեքը չէր գործում: Որ օրենքը նպատակին չծառայեց, չէին թաքցնում նաև ՊԵԿ ներկայացուցիչները:

Ըստ ՊԵԿ-ի՝ թանկարժեք ավտոմեքենաներ, հիմնականում, ներկրվում են Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից:

Aysor.am-ին Գործատուների միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանն ասաց, որ մինչև օրենքում փոփոխությունները կատարելը՝ պետք էր ռեալ գնահատել իրավիճակը, վերլուծություն արվեր, հետո՝ նման քայլ անել, քանի որ լրացուցիչ 20 տոկոս հարկվելու դեպքում՝ անհատը ձեռնպահ է մնում թանկարժեք ավտոմեքենա ներկրելուց. «Շքեղության» հարկի դեպքում պետք է գանձվեր մեքենայի 52 տոկոսը:

Նա օրինակ բերեց Վրաստանը, որտեղ գործում է միայն ավտոմեքնեայի գնահատված արժեքի 8 տոկոսի չափով հարկը, տուրքերը թեթև են, իսկ Հայաստանում լրացուցիչ հարկը նախ կրճատեց թանկարժեք մեքենաների ներկրումը, նաև բյուջեն ակնկալվող գումարներով չհամալրվեց:

Փորձեցինք երևանյան բրենդային ավտոմեքենաների սրահներից տեղեկանալ թանկարժեք ավոտմեքենաների վաճառքից. Մի քանի սրահներից պատասխանեցին, որ դա առևտրային գաղտնիք է և իրենց իրացման ծավալներով «չկիսվեցին» մեզ հետ:

MEGNA ընկերությունից տեղեկացրեցին, որ իրենց մոտ թանկարժեք մեքենան 29 հազար դոլար է, պահաջնարկ կա, սակայն խուսափեցին որևէ  ցուցանիշ տրամադրելուց. «Այս տարի թանկարժեք մեքենաների իրացման ծավալները նվազել են»: Այսքանը:

KIA MOTORS ընկերությունից փոխանցեցին, որ իրենք ունեն մեկ թանկարժեք ավտոմեքենա 85 հազար դոլարի սահմաններում` նոր են ներկրել: Նաև փոխանցեցին, որ պահանջարկ ունի Cadenza մակնիշի ավտոմեքենան, որի արժեքը 16 մլն դրամ է, ինչ վերաբերում է վաճառքի ծավալներին, ապա այն KIA Motors-ում ավելացել է:

SUZUKI ընկերությունից տեղեկացրեցին, որ իրացման ծավալները նվազել են, կենտրոնում թանկարժեք ավտոմեքենան 55 հազար դոլարի կարգի է. հաճախորդները նախընտրում են Mazda 6 գնել, որը 14 -16 մլն դրամի սահմաններում է:

«Շքեղության» հարկը չծառայեց նպատակին