Իրանից փորձել են մեկ օրական հավի ճուտ ներկրել
01/07/2013 20:49

Իրանից փորձել են մեկ օրական հավի ճուտ ներկրել

2013թ. հունիսի 30-ին Ագարակի մաքսակետով Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներմուծել 26.000 հատ մեկ օրական հավի ճուտ: Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից:

Քանի որ առկա է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2011թ. հոկտեմբերի 20-ի N 42-Ա հրամանը «Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան վարչական տարածքից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին‰», բեռի ներմուծումը չի թույլատրվել, և այն հետ է ուղարկվել:

Իրանից փորձել են մեկ օրական հավի ճուտ ներկրել