ԱՆ. Դավթաշենում թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել
01/07/2013 17:56

ԱՆ. Դավթաշենում թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել

Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել են աղիքային խանագրման երևույթներով դեպքեր, որի կապակցությամբ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և ձեռնարկվել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սռտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» ԲԿ: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի: Այս մասին հայտնում են աոռղջապահության նախարարությունից:

«Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված բակային համայցի արդյունքում առկա է երեք հիվանդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է:

Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակում`  Գյուղապետ. Դավթաշեն գյուղից 79 քաղաքացի բուժօգնության է դիմել 

ԱՆ. Դավթաշենում թունավորման պատճառը խմելու ջուրն է եղել